Последние новости

Արցախը չենք զիջելու. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները երդվեցին Եռաբլուրում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում երդվեցին, որ Արցախը չեն զիջելու։

Պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Ատոմ Ռոստոմյանը, հնչեցրեց իրենց երդման տեքստը։

«Ժամն է արթնանալու, ժամն է վերելքի և պայքարի։ Մենք, որ մեր նախնիներից ժառանգել ենք հայոց պետականությունը, հայկական Արցախը, հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ երդվում ենք` Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատամքին, իսկ ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք։ Երդվում ենք»,– ասաց Ռոստոմյանը։

Ծնողների կողքին էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից Եռաբլուր էին հասել քայլերթով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ