Դիլիջանում բացվեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
Դիլիջանում բացվեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը՝ նվիրված Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ ամյակին։
Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուր: Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների, կազմակերպությունների աջակցությամբ և Դիլիջանի քաղաքապետարանի ու բնակիչների համատեղ ջանքերով։
Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:
«Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել, և հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալ նրանց համար»,- ասաց TUF հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:
Հուշահամալիրի վերաբացման արարողությանը ներկա էին տեղական իշխանությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։ Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և դրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել են հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի Դիլիջանի բնակիչներն ու քաղաքի հյուրերը մեր հերոսների հիշատակը բարեկարգ հուշահամալիրում հարգելու հնարավորություն ունենան։
Արարողությունից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր տնկեցին հուշարձանի հարակից՝ նորաստեղծ «Հաղթողների ծառուղում»։
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։
Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը:
TUF-ի հիմնադիրը բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.