Последние новости

Չավուշօղլուն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը կփոխի Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը եվրոպական անվտանգության ճարտարապետության փոփոխության նախաբան է:

«21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները կարծես մեզ վերադարձնում են 1940-ականների կեսերին, մեզ համար դա նախազգուշացում է։ Այս պատերազմը, որն արմատապես կփոխի եվրոպական անվտանգության ճարտարապետությունը սառը պատերազմից հետո, շրջադարձային կետ է Եվրոպայի համար», – ասվում է մայիսի 9-ին նշվող Եվրոպայի օրվա կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ուղերձում։

Armenia today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ