«Հրապարակ». ԱԱԾ-Ն ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ Է ՎԵՐՑՐԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հատկապես վերջին օրերին ԱԱԾ-ն խոշորացույցի տակ է վերցրել ընդդիմադիր գործիչներին։
Մենք գրել էինք, որ մեր լրատվամիջոցի լինքով գաղտնալսման ծրագրեր են ուղարկում ընդդիմադիր գործիչներին, խոսքը իսրայելական Pegasus լրտեսական ծրագրի մասին է, որով իշխանությունը փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին և ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը sms-ի տեսքով ֆայլ է ուղարկում, և եթե բաժանորդը բացում է նամակը, գաղտնալսող ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։
Վերջին օրերին շատերն են հայտնվել լարած թակարդում։ ԱԱԾ մեր աղբյուրներն ասում են, որ ներկայումս ավելի քան 80 ընդդիմադիր գործչի հեռախոսներում ներբեռնել են այդ ծրագիրը, այսինքն՝ իշխանությունը տասնյակ հազար դոլարներ է ծախսել ընդդիմադիրներին գաղտնալսելու համար։ Այդ ծրագրի ներբեռնումը մեկ հեռախոսի մեջ արժե 10-12 հազար դոլար, որը վճարում են իսրայելական ընկերությանը։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն այս օրերին աշխատում է գերբեռնված գրաֆիկով՝ օրական 4-5 անգամ Նիկոլ Փաշինյանին զեկուցում են իրավիճակը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.