«Ժողովուրդ». ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՐՄՇՏՈՑ ՀՐԱՀՐՈՂՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՔՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԷԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման՝ հանրահավաքի նպատակով դեպի Գյումրի շարժվելու ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։ «Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել. սա է քո ձեռագիրը»,- գրել է Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիմադրության շարժումն այսօր ավտոերթ կանի դեպի Գյումրի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։ Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.