Փորձագետ․ ՀՀ-ՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ $600 ՀԱԶԱՐՈՎ
Այս տարվա ապրիլին պաշտպանության ոլորտում տեխնիկական և գիտատեխնիկական հետազոտություններին տրամադրվող բյուջետային միջոցները կրճատվել են 295 մլն դրամով (մոտ 600 հազար դոլար- խմբ.)։ Այս մասին մայիսի 10-ին քննարկման ժամանակ ասել է տնտեսագետ Մանուկ Հերգնյանը։
Սույն պարագայում, նրա խոսքով, դժվար է խոսել այն մասին, որ փողերը չեն իրացվել, չեն իրականացվել ծրագրերը և վերադարձվել են բյուջե։
Նա հիշեցրել է, որ 2021թ. պաշտպանության ոլորտում այդ նպատակներին հատկացվել է 4,5 մլրդ դրամ, 2022-ին՝ 9,2 մլրդ դրամ, այսինքն՝ ընդամենը 10-18 մլն դոլար կամ պետբյուջեի 0,024 տոկոսը։
«2021թ. նաև որոշվել է երկու անգամ (600 մլն դրամով և 1,2 մլրդ դրամով) կրճատել արդեն պլանավորված միջոցների ծավալը։ Մենք պետք է շատ արագ վերակառուցենք անվտանգության համակարգը, ինչը ենթադրում է համապատասխան տեխնոլոգիական լուծումների որոնում։ Բայց հղումն այն բանին, թե ինչ-որ ձեռնարկություններ ներկա պայմաններում պետք է հայկական շուկա գան իրենց առաջարկություններով և, քանի որ նրանք չեն գալիս, ուստի չեն իրականացվում ծրագրերը, չի համապատասխանում մեր իրողություններին»,- ընդգծել է Հերգնյանը։
Փորձագետը նշել է, որ եթե խաղաղության օրակարգով առաջ շարժվենք և մտածենք, որ Հայաստանին զենք բոլորովին պետք չէ, ապա դրա վրա փող ծախսել էլ պետք չէ. կամ պետք է շատ ծախսել, կամ առհասարակ չծախսել (եթե այլ քաղաքականություն է վարվում)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.