Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԿՍԿՍԵՆ «ՍՅՈՒՆԻՔԻ ՕՊԵՐԱՑԻԱՆ»
Վաղուց եմ գրել, բայց լուրջ չի ընկալվել։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ՝ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաև, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սև լճերը, Վերին Շորժան, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»:
Սա է Ադրբեջանի, Թուրքիայի և Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի։ Ըստ երեկույթին քրդական գործոնը ևս կդառնա վճռորոշ։
Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն, որքանով կհաջողվի, այլ հարց է, նման պլանավորումների ժամանակ անակնկալներ միշտ լինում են։
Այս վիճակում փողոցային պայքարը չի հարց լուծում։ Կողմ եմ վարչապետի հրաժարականին, բայց ցանկացած հրաժարական ինքնանպատակ չպետք է լինի, կարևորը ազգային ստրատեգիա մշակելն է, մնացած քայլերը այդ տրամաբանությունից պետք է բխեն», - գրել է քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.