Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒ ՀԱՇԻՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀՀ-ԻՆ
Նիկոլ Փաշինյանի հեռացման հեռանկարն անհանգստացնում է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդ հեռանկարը չի բավարարում Թուրքիայի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլի «ժողովրդին»։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Ադրբեջանի արտգործնախարարն այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը՝ «Դիմադրության» շարժմանը քննադատել է նույն բառապաշարով, ինչ Նիկոլն ու իր թիմակիցները։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն անթաքույց պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու քննադատել «ռևանշիստներին»՝ «մոտ 30 տարի Հայաստանն անդունդը գլորելու համար» (հղումը՝ մեկնաբանություններում)։ Նա զուգահեռաբար նաև հաշիվ–ֆակտուրա է ներկայացրել Նիկոլին։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Տավուշի մարզի 7 գյուղ (իրենք օգտագործում են «Ղազախի շրջան» ձևակերպումը) և Տիգրանաշենը («Քյարքին») անցնելու են Ադրբեջանին (հղումը՝ մեկնաբանություններում)։
Փաստորեն, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքը տեղի է ունենում «Աթոռ՝ հողերի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման դիմաց» բանաձևով։
Եվ այսպես, գործարքի կողմերը հայտնի են, գործարքի առարկան հայտնի է։ Հայ ժողովրդի խնդիրը գործարքը գրողի ծոցն ուղարկելն է»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.