Последние новости

Լուկաշենկո․ Ռուսաստանը կօգնի Բելառուսին հրթիռների արտադրության ոլորտում

Ռուսաստանը Բելառուսին կօգնի հրթիռների արտադրության ոլորտում, համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Բելթան։

«Ինչպե՞ս է ընթանում սպառազինության հեռանկարային տեսակների, առաջին հերթին՝ հրթիռների մշակումը։ Վարչապետի առջև համապատասխան խնդիր դրեցի Ռուսաստանի նախագահի հետ Հեռավոր Արևելքում վերջին հանդիպումից հետո։ Պայմանավորվեցինք միանշանակ՝ Պուտինը, Ռոգոզինը (Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը), Լուկաշենկոն, էլ ո՞վ էր այնտեղ՝ մարդիկ, որոնք զբաղվում են Ռուսաստանում հրթիռների արտադրությամբ, որպեսզի նրանք նայեն մեր զարգացումներին։ Մենք նոր հրթիռ ենք ստեղծում: «Իսկանդեր» մոդելի շատ արդյունավետ հրթիռ»,-ասել է նա, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ