Էրդողան․ Ուկրաինայի հարցում Թուրքիայի և Ղազախստանի դիրքորոշումները համընկնում են
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի և Ղազախստանի դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետական այցով Թուրքիայում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ուկրաինայում։ Մենք համաձայն ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ղազախստանը մտադիր են կրկնապատկել երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը՝ մինչև 10 մլրդ դոլար։ Նա նշել է, որ անցյալ տարի երկկողմ առևտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 58 տոկոսով։
Էրդողանը նաև ասել է, որ թուրքական իշխանությունները կշարունակեն խրախուսել տեղական ընկերություններին՝ ներդրումներ կատարել Ղազախստանի տնտեսության մեջ։
Ղազախստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են 15 փաստաթուղթ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը նշել է այն համաձայնագրերի և հուշագրերի կարևորությունը։
Տոկաևը Թուրքիային անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր և Էրդողանին հրավիրել Ղազախստան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.