Արդեն ազատության մեջ է. Գեղամ Մանուկյանը` դաշնակցական երիտասարդին առևանգելու մասին
ՀՅԴ կուսակցության անդամ Պետո Սարոյանին առևանգել են քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ, սակայն նա արդեն ազատության մեջ է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մայիսի 10-ի երեկոյան Երևանում անհայտ անձինք առևանգել են ՀՅԴ անդամ Պետո Սարոյանին: Նա համոզմունք էր հայտնել, որ առևանգողները իրավապահ մարմինների աշխատակիցներ չեն եղել։
«Փաստաբան Բենիկ Գալստյանը շփվել է ինչպես Շիրակի մարզի ոստիկանության օպերլիազորների, այնպես էլ պաշտոնատար անձանց հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Սարոյանը ներկայանա տեղամաս։ Սակայն քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ կեսգիշերին նրան պարզապես առևանգել են», - ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Սարոյանն ազատ է արձակվել առավոտյան ժամը 04։00-ին։ Մանուկյանը չբացառեց, որ փաստաբանը կդիմի Հակակոռուպցիոն կոմիտե, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.