Թագուհի Թովմասյանն ընդդիմադիր ակտիվիստների հարցով դիմել է գլխավոր դատախազին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազություն` ներկայացնելով ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկելու մի շարք ահազանգեր։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել վերջինիս հանձնարարականը՝ հնարավոր իրավախախտում կատարած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու համար, միաժամանակ ուսումնասիրության ենթարկելու նրանց գործողությունների իրավաչափությունը և դիտարկելու նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը, ինչպես նաև ընթացքի և արդյունքների մասին տրամադրել տեղեկություն»,- գրել է նա։
Թովմասյանը նշել է, որ մայիսի 10-ի առավոտյան՝ ժամը 07:15-ին, ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակից ներկայացած, դիմակավորված անձինք խաբեությամբ, խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ հարցաքննվել է և ազատ արձակվել:
Օրեր առաջ էլ, նրա խոսքով, ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը ծնունդով Հադրութից է, պատերազմի հետևանքով կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երևան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.