Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ ներկայացուցիչներն ապրիլի 30–ին այցելել են վերջերս գերության մեջ հայտնված հայ զինծառայողին։ Այցի շրջանակում նրան հնարավորություն է տրվել կապվել հարազատների հետ ԿԽՄԿ–ի միջոցով։ Սա մեր առաջին այցն էր այդ զինծառայողին», – նշեց Ամատունին։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: