Ինչից է վախենում Փաշինյանը․ հայ ուսանողներին թույլ չեն տվել մասնակցել Փաշինյանի դասախոսությանը Նիդերլանդներում
Ինչպես հայտնի է, երեկ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն, որտեղ նախատեսվում են ինչպես մի շարք բարձրաստիճան հանդիպումներ, բանակցություններ, այնպես էլ քննարկումներ ու դասախոսություն։
Պաշտոնական այցի երկրորդ օրը նախատեսվում է Փաշինյանի այցը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ, որտեղ նա պետք է հանդես գա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն-30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: Նախապես հրապարակված օրակարգի համաձայն, դասախոսությունը տեղի է ունենալու տեղական ժամանակով 12:15-13:30-ին, որի ընթացքում Փաշինյանը կխոսի Հայաստան-Հոլանդիա հարաբերությունների, Հայաստանի և Եվրոպական Միության միջև գործընկերության, անվտանգության մարտահրավերների և Կովկասում խաղաղության օրակարգի մասին, որն, ըստ միջոցառման օրակարգի ձևակերպման, առաջ է քաշվում Հայաստանի կառավարության կողմից։ Դասախոսությանը կհաջորդի հարց ու պատասխան:
Սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանն այս այցին ու հատկապես դասախոսությանը բավականին «լավ» է նախապատրաստվել՝ իրեն ապահովագրելով հնարավոր անհարմար հարցերից ու անախորժ իրավիճակներից։
168․am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, որևէ հայ ուսանողի հնարավորություն չի տրվել գրանցվել ու մասնակցել տվյալ դասախոսությանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մի խումբ հայ ուսանողներ որոշել են գրանցվել, մասնակցել դասախոսությանը, իրենց հետաքրքրող «անհարմար» հարցերը տալ Փաշինյանին, ակցիա իրականացնել։
Սակայն, ըստ 168․am-ի տեղեկությունների, կազմակերպիչները որևէ հայ ուսանողի թույլ չեն տվել գրանցվել և լսել Փաշինյանի դասախոսությունը, ինչն ըստ էության կարող էր բացառիկ հնարավորություն լինել հայ ուսանողների համար՝ հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին ու վերաբերմունք արտահայտել նրա Ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ, ինչն էլ գլխավորապես արդեն մեկ շաբաթից ավելի է՝ հազարավոր մարդկանց դուրս է բերել Հայաստանի փողոցներ խաղաղ անհնազանդության գործողությունների՝ նրա հրաժարականի պահանջով։
Չի բացառվում, որ ՀՀ-ում ստեղծված այս ճգնաժամային ներքաղաքական իրավիճակն է պատճառը, որ Փաշինյանը նաև ՀՀ սահմաններից դուրս է սահմանափակում իր շփումները՝ գիտակցելով, որ հրապարակային անախորժ իրավիճակներն անխուսափելի են և բողոքի ակցիաների նա կարող է հանդիպել ամենուր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.