Արմեն Մուրադյան․ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մահացության բարձր ցուցանիշը պահպանվել է
«Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է ուսումնասիրել Վիճակագրական կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները, համաձայն որի 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 8707 մահվան դեպք, որը 5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և 20%-ով բարձր է 2018-2020 թվականների միջին ցուցանիշից: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Վերլուծությունն ըստ տարածաշրջանների ցույց է տալիս, որ ընթացիկ տարում մահացության աճն եղել է առավել բարձր Լոռու՝ 22%, Գեղարքունիքի 15% և Վայոց ձորի՝ 10% մարզերում: Տավուշում և Սյունիքում արձանագրվել է մահացության անկում 3%-ով, իսկ մայրաքաղաքում այն մնացել է գրեթե անփոփոխ:
Մահացության կառուցվածում, այնպես ինչպես նախորդ տարիներին առաջատար մահվան պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 55%, նորագոյացությունները՝ 15%, շնչառական օրգանների հիվանդությունները՝ 10% և ԿՈՎԻԴ-19՝ 8%:
Միևնույն ժամանակ, եթե 2022 թվկանին ԿՈՎԻԴ-19 հետևանքով մահերը կրճատվել են 31%-ով, ապա արյան շրջանառության համակարգի հիվանդություններից աճել 10%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 33%-ով: Համապատասխանաբար բարձր են նաև մահվան դեպքերը 2018-2020 թվականների միջինի հանդեպ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 19%-ով, իսկ շնչառական օրգանների հիվանդություններից՝ 18%-ով:
Եվրոպական Միության երկրներում ևս պահպանվում է ավելցուկային մահացությունը, սակայն այն 23.4%-ից 2021 թվականի դեկտեմբերին կրճատվել է մինչև 7.4% 2022 թվականի փետրվարին (համադրելի է 2021 թվականի փետրվարի տվյալներին՝ 6.1%):
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիներին դրական դինամիկա է ունեցել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով, իսկ 2018-2020 թվականների միջին ցուցանիշի նկատմամբ՝ 7%-ով:
Ցավոք, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է 49.4 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
Բնակչության մահացությունը հանդիսանում է կարևորագույն ժողովրդագրական ցունաշնիշներից մեկը, որի պարբերական մշտադիտարկումը և արդյունքում ապացուցողահեն որոշումների ընդունումը նպաստում են հանրային առողջության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.