Աննա Գրիգորյան․ Փաշինյանը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել այսպես կոչված անկլավների վերաբերյալ
Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի սկզբնական տարբերակում հիշատակված էին ՀՀ Տավուշի մարզի 7 գյուղերը, բայց հետո տեքստը փոխվեց, սակայն ես հիմքեր ունեմ կարծելու, որ Փաշինյանը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել այսպես կոչված անկլավների վերաբերյալ։ Այս մասին մայիսի 11-ի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հայաստանում, նրա կարծիքով, չկան անկլավներ՝ դրանք վերադարձնելու համար, չկան իրավական փաստաթղթեր, որոնց կարելի էր հղում անել։ Գրիգորյանը նշեց նոր զիջումներ թույլ չտալու կարևորությունը. «Եթե դու համաձայն ես, որ Նիկոլը մնա իշխանության ղեկին, ապա ակամա համաձայնում ես, որպեսզի Ղարաբաղն Ադրբեջանի մաս դառնա, որպեսզի քո երկրի տարածքները հանձնվեն Ադրբեջանին»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է նրան, թե ով է փոխարինելու գործող իշխանություններին, ապա անհատները, ինչպես նշեց պատգամավորը, շատ կարևոր են հասարակության վստահության տեսանկյունից, բայց ոչ պակաս կարևոր է, թե ինչ խնդիրներ են նրանք լուծելու։ «Իշխանափոխությունից հետո անցումային կառավարություն կձևավորվի, որի առջև կոնկրետ խնդիրներ դրված կլինեն»,- պարզաբանեց Գրիգորյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ Դիմադրության շարժման անդամները մոռացել են, որ երկիրը նախագահ ունի: «Երբ քայլում ենք Բաղարմյանի պողոտայով, նույնիսկ հարկ չենք համարում կանգ առնել և ուշադրություն դարձնել նախագահին, քանի որ նա իշխող կուսակցության պատգամավորների մակարդակից ավելի բարձր չէ»,- եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.