Մհեր Գրիգորյան․ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում Իրանի համար դեպի ԵԱՏՄ դարպաս դառնալու
Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում բարեկամ Իրանի համար դարպաս դառնալու դեպի ԵԱՏՄ շուկա։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար։ «Իրանը առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր է մեզ համար։ Մեր երկու երկրների կառավարությունները անհրաժեշտ կամք և հետևողականություն պետք է դրսևորեն զարգացնելու մեր միջպետական հարաբերությունները ամենատարբեր ոլորտներում»,-ասաց նա՝ կարևորելով երկու երկրների միջև էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ համագործակցությունը։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը մշտապես կարևորել են գործարարների միջև համագործակցության խթանումը։
«Նիստի շրջանակներում տեղի է ունենալու հայ և իրանցի գործարարների համաժողով։ Տնտեսական այս կարևոր միջոցառումը հարթակ կդառնա հայ- իրանական գործարար կապերի խթանման համար»,-հավելեց նա։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը կայացել էր Թեհրանում 2019 թվականին, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.