Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը
Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հարցը, այս մասին Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը։
«Հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ բնականաբար պետք է զարգացնել տարանցման հնարավորությունն օգտագործելու հանգամանքը։ Բնականաբար «Հյուսիս–Հարավ» մայրուղի Հայաստանը շատ լավ տարբերակ է դարձնում ապրանքների տարանցման համար։ Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները ավելացել են և պետք է նշեմ, որ այսօրվա նիստի ընթացքում նաև Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենն էր այստեղ և քննարկումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել և քննարկվելու է գազի մատակարարման ծավալների ավելացման հարցը»,– ասաց նախարարը։
Հարցին, թե արդյո՞ք այլ երկրների կողմից խոչընդոտներ կան գազի մատակարարման հարցում, Ալի-Աքբար Մեհրաբիանը բացասական պատասխան տվեց։
Լրագրողների հարցին, որ փետրվարին հանդիպեցին Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները և հայտարարություն եղավ Ադրբեջանի կողմից, որ քննարկում է եղել «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցք բացելու հնարավորության մասին, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրից, իրանցի նախարարը պատասխանեց․
«Փոխըմբռնման հուշագիրը, որ այսօր ստորագրեցինք, ունի կետ, որում նշված է Իրան–Հայաստան–Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանցման մասին։ Նաև մենք Ադրբեջանի կողմից դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիայի գծերը սինքրոնացրել ենք, նաև սինքրոնացնում ենք դեպի Վրաստան։ Սեզոնային առումով մենք տարբեր պայմաններում ենք գտնվում․ Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրաէներգիային ավելի շատ փոխանցվի ձմռանը, իսկ մեզ Իրանում անհրաժեշտ է, որ ավելի շատ ամռանը ստանանք էլեկտրաէներգիա։ Ուստի էներգետիկ ուղիների բազմազանությունը նպաստում է, որ մենք կարողանանք տարբեր կլիմայական պայմաններում մեզ անհրաժեշտ ծավալը ստանալ, իսկ ավելցուկը՝ արտահանել», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.