Մարտակերտում «Ռուսական կենտրոն» է բացվել
Արցախի առաջին «Ռուսական կենտրոնն» է բացվել Մարտակերտում, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ.1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը։
«Այն ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածման համար նպաստավոր կլինի։ Կենտրոնը բացվեց մշակույթի տանը հատկացված անկյունում, որը վերջերս բարեկարգվեց ու հարստացավ համապատասխան գույքով բարեգործ անհատների մարդասիրական օգնությամբ»,- գրել է Պողոսյանը։
Նա հայտնել է, որ դեռևս ամիսներ առաջ էին սկսվել ռուսերենի պարապմունքները, որոնք վարում էր ռուսաց լեզվի մասնագետ Սոֆյա Պետրոսյանը։ Երկամսյա դասընթացները բարեհաջող են ավարտվել` աշակերտները վկայականներ են ստացել։ Այս օրերին մասնագետը երկրորդ խմբի հետ է աշխատում։ Ուսուցիչը նշել է, թե Արցախում ռուս խաղաղապահները տեղացիների խաղաղ կյանքն են ապահովում, հետևաբար, անհրաժեշտություն է դառնում ռուսերենի լրացուցիչ իմացությունը։
Նրա խոսքով` հավանական է, որ նման կենտրոններ բացվեն նաև մյուս բնակավայրերում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.