Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է
Հայկական 7 գյուղերի վերադարձի մասին Ադրբեջանի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունների լռությունն ինքնին համաձայնության նշան է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Նման դեպքերի համար ասում են՝ «Պատասխանի բացակայությունը ևս պատասխան է», և սա, կարծես, հենց այդ դեպքն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ հայկական 7 գյուղերին տիրանալու դեպքում Ադրբեջանը հնարավորություն է ունենալու բանակցային գործընթացում հանդես գալ առավել կոշտ դիրքերից՝ ներառյալ նաև ուժի սպառնալիք գործադրելով։
«Ուժի սպառնալիք Ադրբեջանը պարբերբար կիրառել է Սյունիքում և Գեղարքունիքում, իսկ այժմ, ամենայն հավանականությամբ, ուժի սպառնալիքը տեղափոխվելու է Տավուշի մարզ»,- կարծիք հայտնեց Հայկ Նահապետյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Տավուշի մարզի վիճելի համարվող գյուղերը տեղակայված են խիստ ստրատեգիական նշանակություն ունեցող վայրերում. մասնավորապես՝ Հայաստանը Վրաստանին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկն անցնում է այդ տարածքներով։
«Փակել այդ ճանապարհը նշանակում է Հայաստանի համար կարևորագույն զարկերակ կտրել․ այն, ինչն Ադրբեջանը հաջողությամբ իրականացնում է՝ փակ պահելով Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։
Երկրորդ միջպետական ճանապարհը փակվելու դեպքում Հայաստանը կհայտնվի կիսաշրջափակման, կամ նույնիսկ կարելի է ասել՝ շրջափակման մեջ։ Իսկ շրջափակված ամրոցները, պետությունները, եթե ջանք չեն գործադրում ճեղքելու շրջափակումը, վաղ, թե ուշ գրավվում են։ Սա դասական ճշմարտություն է, որի հետ որևէ մեկը չի կարող վիճել»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը երեկ հայտարարել էր՝ սահմանագծման արդյունքներով Ադրբեջանը հույս ունի Տավուշի և Արարատի մարզերի 7 գյուղ ստանալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».