ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԵՂԵԼ
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ, պարզվում է, հետախուզում է հայտարարված եղել՝ բանակից խուսափելու համար։ Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ Մաթևոսյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում)։
ՀՀ ոստիկանության կողմից 2011 թ․ փետրվարի 3-ին հայտարարվել է հետախուզում Մաթևոսյանի նկատմամբ՝ ձերբակալման որոշմամբ, հետախուզումը դադարեցվել է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին, սակայն թե ինչ ճակատագիր է ունցել քրգործը, այդպես էլ հայտնի չէ։
Մենք փորձեցիքն հենց Համբարձում Մաթևոսյանից ճշտել հանգամանքները՝ հարցնելով, թե երբ է դադարեցվել հայտարարված հետախուզումը, ինչ ճակատագիր է ունեցել հարուցված քրգործը, որում Մաթևոսյանը ներգրավված է եղել որպես մեղադրյալ։
Այս հարցերին Մաթևոսյանը չի պատասխանել, փոխարենը Կառավարությունից հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Ի պատասխան Ձեր՝ 2022 թվականի մայիսի 6-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն է համարվում տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը: Վերոնշյալից ելնելով՝ հայտնում եմ, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անունով ստացված հարցման պատասխանը դուրս է ՏԱ մասին ՀՀ օրենքի կարգավորման դաշտից»:
Այսպիսով, փաստորեն, Մաթևոսյանը չի օգտվել իր կենսագրության այս դրվագը պարզաբանելու հնարավորությունից, ինչպես դա ժամանակին չէր արել ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը դատապարտված է եղել բանակում սպային դանակահարելու համար։ Նշենք նաև, որ Համբարձում Մաթևոսյանը այդպես էլ չի ծառայել զինված ուժերում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.