Последние новости

Ընդդիմադիրների ավտոերթը մեկնարկեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթեր է իրականացնում Երևան մտնող ճանապարհներից։ Մի շարք վարորդներ երթ սկսեցին Սևան–Երևան ավտոմայրուղու սկզբնամասից։

 


Ավտոերթի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր անակնկալներ են սպասում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հավելեց, որ ավտոերթից հետո` ժամը 16։00-ին, հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։

Մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են։ Մայրուղով անցնող մեքենաներն ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին, որոնք բաժանվել են մի քանի խմբի և երթն իրականացնելու են տարբեր ուղղություններով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ