Վահե Հովհաննիսյան․ Խուսափել ողբերգությունից
Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը. Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։
Իրավապահներով չարության աճի դեմը հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։
Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են, հազարավոր զոհերի փաստը, ահռելի անորոշությունները և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։
Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։
Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.