Последние новости

Հայտնաբերված զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ-ն նախնական տվյալներ է հայտնել

Երեկ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 11-ին Հայաստանի ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի։ Զինվորը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ունեցել։

«Նախնական տվյալներով, մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Եղյանը, մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել»,- գրված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ