Последние новости

Խուզարկում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը

ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության վաշտի ծառայողները խուզարկում են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, տեղեկացրեց, որ չգիտեն ինչ գործի շրջանակում է։

«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,-ասաց նա։

Նրա խոսքով` սա հերթական գործողությունն է, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարացնելն է` փորձելով ՀՅԴ գործունեությունը կասեցնել։

«Աննորմալություն է, մի օր բոլորը պատասխան են տալու»,-հայտարարեց պատգամավորը։

Տանը, որտեղ ներկա պահին դիմակավորված բազմաթիվ ՀՆՎ ծառայող կա, մանկահասակ երեխա է գտնվում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ