Դուշանբեում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Դուշանբեում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպման սկզբում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին՝ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ «ԱՊՀ ԱԳ նախարարությունների խորհրդի մասնակցությունից օգտվելու ռուսական կողմի առաջարկին արձագանքելու համար»՝ երեքով հանդիպում անցկացնելու համար, ինչը թույլ կտա շարունակել համատեղ աշխատանքը եռակողմ հայտարարությունների կատարման մոնիթորինգի ուղղությամբ», որոնք նախկինում ընդունվել էին ամենաբարձր մակարդակով։
«Մենք շահագրգռված ենք, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Մոսկվայի համար կարևոր է մեծացնել կողմերի միջև վստահությունը՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ «Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որը նախանշել են մեր առաջնորդները»,- ասել է Լավրովը։
Նախարարների հանդիպման սկզբում Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Երևանը հավատարիմ է եղել և մնում է երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների կատարմանը։ «Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները գոյություն ունեցող ձևաչափերով՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման, խաղաղության պայմանագրի, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է անվանել, հարաբերությունների կարգավորման, հարաբերությունների հաստատման և մնացած բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և չլուծված մնացած այլ խնդիրների լուծման պայմանագրի շուրջ»,- ասել է նա։
Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն իր բացման խոսքում ընդգծել է, որ այս հանդիպումը «լավ հնարավորություն է՝ քննարկելու այն առաջընթացը, որին կարելի է հասնել»։ «Գիտեմ, որ գործընկերների միջև շփումները շարունակվում են։ Եվ կարծում ենք, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն՝ արդյունքի հասնելու և եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացմանը հասնելու համար,- ասել է նա,- Վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ ենք ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առումով։ Կարծում եմ, որ լավ զարգացումներ կան, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի և ներկայացուցչականության առումով, և կարծում եմ նաև, որ մոտ ապագայում հնարավոր կլինի, համենայն դեպս, մեկնարկել այս գործընթացը»։ Բայրամովը նշել է, որ Բաքուն, իր հերթին, «պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ», Ընդ որում՝ նախարարների հանդիպումը, կողմերի միջև շփումների պահպանումը «դրական ազդեցություն կունենան այս թեմայի շուրջ քննարկումների շարունակման վրա»։
Մինչ այս Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.