Ոստիկանները բերման ենթարկեցին Ավետիք Չալաբյանին
Ոստիկանությունը խուզարկություն է արել «5165» շարժման համախոհ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Խուզարկությունը իրականացվել է օրինական թույլտվությամբ, խուզարկության հետևանքով ոչ մի բան չի հայտնաբերվել և չէր էլ կարող հայտնաբերվել։ Սակայն, ոստիկանության աշխատակիցները պահանջում են, որ ես գնամ ոստիկանական բաժանմունք, բայց դրա համար հիմքեր չեն ներկայացնում։ Ես այդպես կոչված՝ քրեական գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեմ։ Ամեն դեպքում ես պատրաստ եմ փաստաբանիս հետ գնալ ոստիկանական բաժանմունք և օժանդակել գործի քննությանը, որը ցույց կտա, որ հարուցված քրգործը ինձ հետ կապ չունի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը, որից անմիջապես հետո ոստիկանները բռնեցին նրա թևերից և նստեցրին ոստիկանական մեքենա։
Ավետիք Չալաբյանը սա որակեց որպես առևանգում, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ դիմակավոր ոստիկանները խուզարկել էին նաև ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տունը, որտեղ ոչինչ չէին գտել։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ գործընթացն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.