Իշխան Սաղաթելյան․ Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ
Իմ ընկերներն են` Տարոնը Մանուկյան, Գոռը Սարգսյան, Արսենը Մարտոյան, Գերասիմը Վարդանյան, Գոռը Մաթևոսյան. Շինծու գործերով այս պահին նրանք կալանավորված են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորախպես, նշել է. «Խղճուկներ, եթե ձեզ թվում է՝ կարող եք նման քայլերով մեզ լռեցնել, սխալվում եք։ Այս տղերքը վաղուց երդվել են ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։ Եթե հարկ լինի, նաև կյանքի գնով։ Հետևաբար դուք չեք կարող լռեցնել նրանց։
Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, սադրանքների չտրվել, գնալ զոհողությունների… Մենք դա անում ենք գիտակցաբար. սա սրբազան պայքար է։
Նաև անկասելի…
Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին։
Մեր տղերքի ծնողները հպարտ են իրենց որդիներով։ Իսկ ի՞նչ են մտածում նրաց կալանքի տանող դատավորների, քննիչների և նման հրահանգ տվողների ծնողները։ Իհարկե, ամաչելու են իրենց որդիների պահվածքից։
Սա արժանապատիվ հայի պայքարն է, սիրելի հայրենակիցներ։ Միացեք մեզ, դուրս եկեք փողոց։
Միասին պետք է մաքրենք մեր երկիրն ամեն տեսակ կեղտից ու ստորությունից։ Ժամը 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.