Դաշնակցական երիտասարդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց
ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը կալանավորվեց։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ իրավաչափ է ճանաչել Սարգսյանի ձերբակալությունը՝ մերժելով բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը՝ հավելելով, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հինգ քաղաքացի, այդ թվում՝ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանը։ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև Գոռ Սարգսյանին և Տարոն Մանուկյանին կալանավորելու մասին, որոնք բավարարվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.