Последние новости

Պարզաբանում եմ պահանջել. օմբուդսմանը` միայնակ մոր ձերբակալության դեպքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի ձերբակալման հետ կապված պարզաբանում է պահանջել իրավապահ մարմնից։ Նա այդ մասին լրագրողներին հայտնեց կառավարության նիստից հետո։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ձերբակալել են Էմմա Սարգսյանին, որը միայնակ մայր է, նրա անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ։

«Տեղյակ եմ դեպքի մասին և հետևում եմ գործընթացներին։ Պարզաբանումներ ենք պահանջել իրավապահ մարմնից, որը նախաքննություն է իրականացնում։ Նախ պետք է պարզաբանումները ստանանաք, որից հետո կկարողանանք եզրակացություններ անել»,–ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով` պարզաբանումներ է պահանջել ձերբակալման հիմքերի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ