Ոստիկանությունը բերման է ենթարկում երիտասարդների իրազեկման ակցիայի մասնակցներին
Ոստիկանությունը բերման է ենթարկում «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած իրազեկման ու անհնազանդության ակցիայի մասնակիցներին, որոնք փորձում են փակել Աբովյան փողոցը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին հարակից հատվածում։
Ոստիկանները պահանջեցին, որ փողոցի երթևեկելի հատվածում գետնին նստած երիտասարդներն ազատեն փողոցը, բայց նրանք չենթարկվեցին։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին։
Ակցիայի մասնակիցների շարքերում է նաև օրեր առաջ բերման ենթարկված անչափահաս տղաներից մեկը։ Սակայն ոստիկաններն այս անգամ նրան բերման չենթարկեցին, այլ կարճատև զրույցից հետ ազատ արձակեցին։
Փողոցը փակած մյուս ակտիվիստներին, հիմնականում` աղջիկներին, երթևեկելի գոտուց դեպի մայթ ուղեկցելով, ոստիկանները բացեցին փողոցն ու վերականգնեցին երթևեկությունը։
Ավելի ուշ անչափահաս տղան լրագրողների հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկելու փորձի ժամանակ «11505» համարի «ժետոնով» ոստիկանը ցավեցրել է իրեն։ Իսկ մեկ այլ մասնակից հայտարարեց, որ իրենց հասցեին ոստիկանները սպառնալիքներ են հնչեցրել։
Այս պահին փողոցը բաց է, բայց երիտասարդները շարունակում են ակցիան բժշկական համալսարանի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.