Լավրով․ Արևմուտքը փորձում է փչացնել ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրների հարաբերությունները
Արևմտյան երկրները փորձում են վնասել դաշնակցային հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ նրա գործընկերները դեմ են առևտրային և նյութատեխնիկական կապերի փլուզմանը միտված Արևմուտքի միակողմանի գործողություններին։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված այն փորձերը, որոնք անում են մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամներ։ Փորձեր՝ ուղղված տարածաշրջանում նրանց ազդեցության ուժեղացմանը՝ վնասելով հարաբերություններին ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի բոլոր մասնակիցները հանդես են եկել Համագործակցության հեղինակության ամրապնդման օգտին։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.