Բայրամով․ Որոշվել են Հայաստանի հետ սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Դուշանբեում, Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին գործերի նախարարությունների Խորհրդի նիստում, տեղեկացրել է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Նշվել է, որ հակամարտությունը մնացել է անցյալում, և ներկայում Ադրբեջանի գլխավոր խնդիրն ազատագրված տարածքների վերականգնումն է, երկարատև խաղաղության և կայունության ապահովումը տնտեսական և հաղորդակցային կապերի բացման ճանապարհով։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում խաղաղ պայմանագրի ստորագրման և սահմանազատման գործընթաց սկսելուն։ Նա ասել է, որ այս առնչությամբ ձեռնարկվել են խաղաղ համաձայնագրի կնքման բանակցային գործընթաց սկսելու քայլեր, այդ թվում՝ որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը»,- փոխանցել է պարբերականը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Երևանում մինչ այդ չեն հաստատել, որ հանձնաժողովների նախագահները որոշված են։ Բաքուն պնդում է, որ հանձնաժողովի նախագահները լինեն փոխվարչապետերի մակարդակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.