Մահացել է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը
Մահացել է ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ և Աբու Դաբիի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը մահացել է ուրբաթ՝ մայիսի 13-ին, հայտնում է Նախագահի գործերի նախարարությունը։
«Նախագահի գործերի նախարարությունը ցավակցում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ազգին և աշխարհին ԱՄԷ-ի նախագահ, Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանի մահվան կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նա ընտրվել էր որպես իր հոր՝ Նորին Մեծություն Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահայանի իրավահաջորդ, ով ԱՄԷ-ի առաջին նախագահն էր 1971 թվականին միավորումից հետո։
1948 թվականին ծնված Շեյխ Խալիֆան ԱՄԷ-ի երկրորդ նախագահն էր և Աբու Դաբիի էմիրության 16-րդ կառավարիչը։ Նա Շեյխ Զայեդի ավագ որդին էր։
ԱՄԷ-ի նախագահ դառնալուց ի վեր շեյխ Խալիֆան ղեկավարում էր ինչպես դաշնային կառավարության, այնպես էլ Աբու Դաբիի կառավարության խոշոր վերակառուցումը: Նրա իշխանության օրոք ԱՄԷ-ն արագ զարգացում է ապրել:
Շեյխ Խալիֆան գլխավորել է նավթագազային ոլորտի և վերամշակող արդյունաբերության զարգացումը, ինչը հաջողությամբ նպաստել էր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Բացի այդ, նա առաջարկել էր Դաշնային ազգային խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման համակարգ մշակելու նախաձեռնությունը, ինչը որպես առաջին քայլ էր դիտվել դեպի ուղիղ ընտրությունների հաստատումն ԱՄԷ-ում :
ԱՄԷ-ում և տարածաշրջանում նրան շատ էին սիրում, հայտնում է Khaleej Times-ը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 11:56
С сегодняшнего дня и до 30 июня Турция разместила различные войска в Нахичевани, примерно в 70 км от Еревана (в связи с двумя военными учениями с Азербайджаном).
-
2025-06-12 11:17
Американским официальным лицам сообщили, что Израиль полностью готов начать операцию против Ирана, сообщили несколько источников CBS News.
-
2025-06-12 11:14
Состояние одного из 11-ти пострадавших при взрыве в армянском Чамбараке крайне тяжелое, еще двое находятся в состоянии средней тяжести. Об этом сообщает пресс-служба Минздрава.
-
2025-06-12 11:11
Беспорядки в Лос-Анджелесе перекинулись на Вашингтон и Сиэтл: люди поджигают мусорные баки и запускают в полицию фейерверки.