Последние новости

Թուրքիան հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը

Թուրքիան հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության հետ, սակայն հակված չէ այդ հարցում դրական կարծիքի։ «Մենք դրական կարծիք չունենք։ Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան»,- ասել է Էրդողանը լրագրողներին, հայտնում է Daily Sabah-ը։

Սպասվում է, որ առաջիկա օրերին Ֆինլանդիան և Շվեդիան կդիմեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ