Գեներալ Օգանովսկու համար խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը
Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով ձերբակալված Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանին (հայտնի է որպես գեներալ Օգանովսկի) մեղադրանք է առաջադրվել։
Նշենք, որ կրակոցները հնչել են մայիսի 10-ին` ժամը 19:10-ի սահմաններում։ Դրանց հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Հաշվի առնելով պարզված հանգամանքները` ականատեսների ցուցմունքները, քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկրից չհեռանալու ստորագրությունը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.