Последние новости

Կանցնենք պետական կառույցների կողքով. «Դիմադրություն» շարժման երթը մեկնարկեց (ՈՒղիղ եթեր)

«Դիմադրություն» շարժման այսօրվա երթը մեկնարկեց։ Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ կանցնեն պետական կառույցների կողքով։

 


«Մենք հիմա կշարժվենք ու կանցնենք պետական կառույցների կողքով, մեր խոսքը և ասելիքը կփոխանցենք։ Բացի այդ, անհնազանդության երթ կիրականացնենք»,–ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Նա հավելեց, որ քայլերթի վերջում կրկին Ֆրանսիայի հրապարակ կվերադառնան և կհայտնեն վաղվա անելիքների մասին։

Հավելենք, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել են կալանավորված անձանց նկարները. այստեղ կան մարդիկ, որոնք ակցիաների ընթացքում են կալանավորվել, ինչպես նաև նախկինում կալանավորվածները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ