ՌԴ դեսպան․ Լեհաստանը չի ուզում խզել ՌԴ–ի հետ կապերը
Չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների զրոյացմանն ուղղված շարժմանը` Վարշավան ցանկանում է պահպանել ռուսական կողմի հետ կապերը։ Այս հայտարարությունն արել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը:
«Մենք վաղուց ենք ապրում այս մթնոլորտում։ Իհարկե, իրավիճակն ավելի սրվեց Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ես բազմիցս կրկնել եմ` մեզ համար սկզբունքորեն քիչ բան է փոխվել: Մեր հարաբերությունների զրոյացման շարժումը վաղուց է սկսվել»,- ասել է դեսպանը Առաջին ալիքի եթերում։
Նա անդրադարձել է նաև իրեն Լեհաստանից արտաքսելու հնարավորությանը և ասել, որ ավելի քան 7 տարի Լեհաստանում ՌԴ դեսպան աշխատելու ընթացքում իրեն 10-15 անգամ սպառնացել են արտաքսել երկրից։
«Առայժմ բանը դրան չի հասել, բայց տեսականորեն հնարավոր է, որովհետև դիվանագիտական հարաբերությունները կարող են փլուզվել, բայց երբ հարցնում են, թե ինչու Ռուսաստանի դեսպանը դեռ չի արտաքսվել Լեհաստանից, լեհ պաշտոնյաները միանգամայն ողջամտորեն ասում են, որ ՌԴ–ի հետ կապի ուղիները պետք է պահպանվեն։ ՌԴ–ում Լեհաստանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության առաքելությունը չի ավարտվել, նրանք ուզում են, որ այդ խողովակները պահպանվեն»,- ասել է նա։
Դեսպանը հավելել է, որ Վարշավան վկայակոչում է այն փաստը, թե ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մյուս երկրները չեն խզում հարաբերությունները, ՌԴ դեսպաններին չեն արտաքսում` բացառությամբ առանձին օրինակների, և Լեհաստանը չպետք է շտապի այդ հարցում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-18 17:00
Выступающий за США гроссмейстер Левон Аронян одержал победу над норвежским шахматистом Магнусом Карлсеном на турнире Большого шлема по фристайлу (Freestyle Chess Grand Slam Tour) в Лас-Вегасе.