«Արմենիա միջազգային օդանավակայանների» աշխատողները 6.5 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում հայտնաբերել է մի շարք խախտումներ, հայտնում են ՀՀ ՊՎԾ մամուլի ծառայությունից։
Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկություն է ստացել առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-75.000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության` նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ։ Անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարներն էլ բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև:
Վերոգրյալ վճարներն ընկերության դրամարկղ չմուտքագրելու պատճառով ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:
Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).