Գոհար Մելոյան․ Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալ
Այսօրվա դրությամբ ունենք շուրջ մեկ տասնյակ քաղբանտարկյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։
Բանաձևի համաձայն.
Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է քաղաքական բանտարկյալ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.
բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ՝ առանց որևէ առնչության.
գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
դ. եթե քաղաքական դրդապատճառներով, նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.
ե. եթե կալանքը ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին։
Անազության մեջ են գտնվում (ցուցակը՝ ըստ Քրիստինե Վարդանյանի).
1. Արամայիս Մխիթարյանը.
2. Ազատ Մուրադյանը.
3. Ալեքսան Ալեքսանյանը.
4. Գոռ Սարգսյանը.
5. Գոռ Մաթևոսյանը.
6. Տարոն Մանուկյանը.
7. Արսեն Մարտոյանը.
8. Հոսիկ Սարգսյանը.
9. Գերասիմ Վարդանյանը.
10. Վելիխան Խլղաթյանը.
11. Դավիթ Ավագյանը.
12. Ավետիք Չալաբյանը.
13. Էմմա Սարգսյանը.
14. Նարեկ Մանթաշյանը»,- գրել է Մելոյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.