Последние новости

«Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ

«Դիմադրություն» շարժման մասնակիցների ակցիան Կառավարության 3-րդ մասնաշենքի առջև ավարտվեց։ Մասնակիցները երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 20։00-ին սպասվում է հանրահավաք։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները մեկ ժամից ավել շրջափակել էին կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքերը։

Կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից: Նրանք շղթա կազմեցին և աշխատակիցները պատի տակով հերթով սկսեցին դուրս գալ:

Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ