Ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ չներքաշել
Ոստիկանությունն անդրադարձել է վերջին օրերին լայն քննարկման արժանացած այն տեղեկություններին, թե «բազմաթիվ ոստիկաններ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում»։
Մասնավորապես, ակտիվ շրջանառվում է 3 ծառայողի տվյալ։
«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներ Խաչիկ Թովմասյանի ու Նարեկ Հարությունյանի կողմից չեն ստացվել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու վերաբերյալ զեկուցագրեր, և նրանք հանդիսանում են ոստիկանության ծառայողներ, իսկ Բենիկ Արզումանյանը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից մայիսի 12-ին, իր՝ ապրիլի 7-ին ներկայացրած զեկուցագրի հիման վրա»,–նշված է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը ընդգծել է, որ ապրիլի 7-ին հանրապետությունում քաղաքական որևէ ակցիա տեղի չէր ունենում։
«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, որի ծառայության հիմնական նպատակներն են հասարակական անվտանգության ապահովումն ու հանցավորության դեմ պայքարը։ Կոչ ենք անում զերծ մնալ ոստիկանությանը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց»,–նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.