Последние новости

Այսօր երթեր ու ընդդիմության հանրահավաքներ չեն լինելու. Սաղաթելյանն ասաց` ինչ է լինելու

«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ մայիսի 14–ին երթեր ու ընդդիմության հանրահավաքներ չեն լինելու։

Փոխարենը ժամը 14.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը։

Ժամը 15.00-ից հրապարակում շարժման փորձագետները կքննարկեն սոցիալ-տնտեսական, անվտանգության հարցեր, կներկայացնեն շարժման ծրագիրը։ Ժամը 18.00-ից հետո կլինի մշակութային ծրագիր։

Իսկ մայիսի 15–ին` ժամը 18.00-ին կմեկնարկի համահայկական մեծ հանրահավաքը։

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների համար «Դիմադրություն» շարժման անդամ Աշոտ Մինասյանը մի քանի նրբություններ բացատրեց, որպեսզի շարժումը մեծ տարածում գտնի նաև սոցցանցերում։

Ստեղծվել է #liveara տելեգրամ ալիքը, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները և հետևել շարժման հետ կապված բոլոր մանրամասներին։ Բացի այդ Մինասյանը հորդորեց «Ֆեյսբուքում» ավելի ակտիվ լինել և ամեն օր ուղիղ եթեր մտնել, պարտադիր օգտագործել #liveara, #haymna հեշթեգերը, որպեսզի բոլոր մասնակիցները կարողանան մեկը մյուսի հրապարակումները գտնել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ