Մարուքյանը ներկայացրեց Ադրբեջանին ուղարկված Հայաստանի 6 կետերը
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական էթիկան պահպանել և շարունակում է պահպանել։ Ադրբեջանը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի այսպես կոչված, հինգ կետերը հրապարակել էր, և ՀՀ-ն հայտարարեց, որ ի պատասխան դրա վեց կետանոց արձագանք է ներկայացրել։
Այս մասին այսօր «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և ներկայացրեց դրանք
1-ին կետում նշված է` մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք։
2-րդ կետ. Հայասատանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և սահմանների` 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։
3-րդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
4-րդ կետը. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները`ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։
5-րդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։
6-րդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Մարուքյանն ասաց, որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 11:01
Иран применил гиперзвуковые ракеты в ходе ударов по Тель-Авиву и Хайфе. Об этом сообщило агентство Tasnim.
-
2025-06-16 10:56
Жители села Касах Котайкской области Армении в понедельник утром перекрыли трассу Аштарак-Ереван с требованием решить транспортную проблему общины. Через некоторое время полиция вмешалась, разблокировала дорогу и подвергла приводу шесть активистов.
-
2025-06-16 10:53
Корпус стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана в ходе новой волны ракетных ударов по территории Израиля, используя новые методы, вынудил израильские средства ПВО атаковать друг друга. Об этом сообщает Tasnim со ссылкой на заявление КСИР.