Последние новости

«Հրապարակ»․ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎ ԵՐԿԱՐ ԶՐՈՒՑԵԼ

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հանդիպել են և երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականն ավելի վաղ գրել էր` քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել և ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։

«Թե ինչ են պայմանավորվել երկու նախկին կամ ներկա զինակիցները, նրանց թիմերում անտեղյակ էին։ Ոմանց կարծիքով՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Ոմանք դրա ապացույցն էին համարում Արթուր Վանեցյանի՝ նախօրեին հնչեցրած որոշ խոսքեր, մասնավորապես` Արման Թաթոյանին ուղղված խոսքը՝ եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է գա Ֆրանսիայի հրապարակ կամ որևէ այլ տեղից սկսի գործունեությունը` հաստատելով կամ հերքելով իր հավակնությունները»,- գրում է թերթը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ