Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանն ու Թուրքիան կշահեն զուգահեռ ներմուծումից
Ռուսաստանում զուգահեռ ներկրման ներմուծումը մեծ օգուտ կբերի այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը և Չինաստանը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել АКРА գործակալության սուվերեն և տարածաշրջանային վարկանիշների խմբի ղեկավար-տնօրեն Ելենա Անիսիմովան։
«Ներմուծման աճը կնպաստի տնտեսության մեջ գների աճի տեմպերի նվազմանը, ռուբլու ամրապնդման սահմանափակմանը, ինչպես նաև այն երկրների հետ ապրանքաշրջանառության աճին, որոնց միջոցով կիրականացվի զուգահեռ ներկրումը։ Այդպիսի ներկրման շահառուներ կարող են դառնալ Թուրքիան, Ղազախստանը, Չինաստանը, Հայաստանը»,-նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ ապրանքների պաշարների նվազման ֆոնին զուգահեռ ներկրումը կօգնի խուսափել դեֆիցիտից, թեև ծավալները նախկինում դիտարկվածից ավելի ցածր կլինեն, իսկ գները կբարձրանան մինչճգնաժամային ժամանակաշրջանի համեմատությամբ՝ տրանզակցիոն ծախսերի, այդ թվում՝ տրանսպորտի գների աճի պատճառով։
Ավելի վաղ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակվել էր զուգահեռ ներկրման ապրանքների ցանկը, որում 96 կետ էր ներառված: Ցանկը պատրաստել է ՌԴ արդյունաբերության նախարարությունը: Ինչպես նշել է նախարար Դենիս Մանտուրովը, զուգահեռ ներմուծման համար ապրանքների ցանկը ճշգրտվելու է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.