ՌԴ ԱԳՆ․ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կնշանակի ԵՄ-ի վերջը
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դրա փլուզում կնշանակի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Եվրամիությունն իսկապես [ներառի] այս պետությունը, որտեղ նացիստական խմբավորումներն են թելադրում խաղի կանոնները և նացիստական գաղափարախոսություն է տիրում, որն անհամատեղելի է եվրոպական արժեքների հոտ, [դա] Եվրամիության վերջը կնշանակի»,- ասաց նա։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ այս որոշումը ցույց կտա, որ ԵՄ-ն «առաջնորդվում է ոչ թե ինչ-որ արժեքներով, որոնց հիման վրա այն ստեղծվել է, այլ զուտ աշխարհաքաղաքականությամբ»։
«Մենք հստակ հասկանում ենք, թե որ ուղղությամբ է փոփոխվում Եվրամիությունը, այն հեռվացել է այն սկզբունքներից և նկրտումներից, որոնք Եվրամիության հիմքն ու գաղափարախոսությունն էին. պատերազմի ժառանգության հաղթահարում, նախկին հակառակորդների միջև խաղաղ հարաբերությունների ձևավորում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի պատմական հաշտեցումը: Իսկ հիմա, եթե նայենք Եվրամիության գործնական քայլերին տնտեսական ոլորտում, ապա դա պարզապես ջունգլիների օրենք է։ Նրանք անընդհատ խոսում են կանոնների վրա հիմնված կարգի մասին, այդ կարգը մենք տեսնում ենք գործողության մեջ: Կարելի է գողանալ, ապօրինի տիրանալ այլ պետությունների ունեցվածքին, անօրինական կամայական պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Գրուշկոն:
Նա նշել է, որ Եվրամիությունը հետևում է ՆԱՏՕ-ին, իսկ ԵՄ դոկտրինալ փաստաթղթերում Ռուսաստանը որպես գլխավոր թշնամի կամ հակառակորդ է նշված:
«Ուստի մենք բացարձակապես սթափ ենք վերաբերվում Եվրամիությանը, բայց, միևնույն ժամանակ, ելնում ենք նրանից, որ արտաքին առևտրի մեծ ծավալ ունենք։ Մենք չէինք սահմանափակող միջոցների նախաձեռնողը: Բայց եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանն իրեն որպես տնտեսական և քաղաքական գործընկեր հետաքրքիր չէ, ապա մենք կգործենք ռացիոնալ՝ ելնելով այդ նոր իրողությունից։ Բայց մենք դա վաղուց էինք կանխատեսել, ուստի այսօր հիմնական շեշտը դրվում է մեր արևելյան ուղղության զարգացման վրա, ասիական երկրների հետ մեր արտաքին քաղաքականության վրա»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ դա օբյեկտիվ գործընթաց է, քանի որ «Եվրոպայի դերը միջազգային առևտրում ընկնում է, և տնտեսական աճի, ֆինանսական ազդեցության և քաղաքական ազդեցության կենտրոնները տեղափոխվում են դեպի Արևելք»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ասել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Կիևի ցանկության անվնասությունը «լուրջ կասկածներ» է հարուցում Մոսկվայում։ Նա նաև նշել էր, որ Եվրամիությունը «կառուցողական և տնտեսական հարթակից, ինչպիսին այն ստեղծվել էր», «ագրեսիվ ռազմատենչ խաղացողի» է վերածվել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.