Последние новости

ՌԴ ԱԳՆ․ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կնշանակի ԵՄ-ի վերջը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը դրա փլուզում կնշանակի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Եվրամիությունն իսկապես [ներառի] այս պետությունը, որտեղ նացիստական ​​խմբավորումներն են թելադրում խաղի կանոնները և նացիստական ​​գաղափարախոսություն է տիրում, որն անհամատեղելի է եվրոպական արժեքների հոտ, [դա] Եվրամիության վերջը կնշանակի»,- ասաց նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ այս որոշումը ցույց կտա, որ ԵՄ-ն «առաջնորդվում է ոչ թե ինչ-որ արժեքներով, որոնց հիման վրա այն ստեղծվել է, այլ զուտ աշխարհաքաղաքականությամբ»։

«Մենք հստակ հասկանում ենք, թե որ ուղղությամբ է փոփոխվում Եվրամիությունը, այն հեռվացել է այն սկզբունքներից և նկրտումներից, որոնք Եվրամիության հիմքն ու գաղափարախոսությունն էին. պատերազմի ժառանգության հաղթահարում, նախկին հակառակորդների միջև խաղաղ հարաբերությունների ձևավորում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի պատմական հաշտեցումը: Իսկ հիմա, եթե նայենք Եվրամիության գործնական քայլերին տնտեսական ոլորտում, ապա դա պարզապես ջունգլիների օրենք է։ Նրանք անընդհատ խոսում են կանոնների վրա հիմնված կարգի մասին, այդ կարգը մենք տեսնում ենք գործողության մեջ: Կարելի է գողանալ, ապօրինի տիրանալ այլ պետությունների ունեցվածքին, անօրինական կամայական պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Գրուշկոն:

Նա նշել է, որ Եվրամիությունը հետևում է ՆԱՏՕ-ին, իսկ ԵՄ դոկտրինալ փաստաթղթերում Ռուսաստանը որպես գլխավոր թշնամի կամ հակառակորդ է նշված:

«Ուստի մենք բացարձակապես սթափ ենք վերաբերվում Եվրամիությանը, բայց, միևնույն ժամանակ, ելնում ենք նրանից, որ արտաքին առևտրի մեծ ծավալ ունենք։ Մենք չէինք սահմանափակող միջոցների նախաձեռնողը: Բայց եթե Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանն իրեն որպես տնտեսական և քաղաքական գործընկեր հետաքրքիր չէ, ապա մենք կգործենք ռացիոնալ՝ ելնելով այդ նոր իրողությունից։ Բայց մենք դա վաղուց էինք կանխատեսել, ուստի այսօր հիմնական շեշտը դրվում է մեր արևելյան ուղղության զարգացման վրա, ասիական երկրների հետ մեր արտաքին քաղաքականության վրա»,- ասել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ դա օբյեկտիվ գործընթաց է, քանի որ «Եվրոպայի դերը միջազգային առևտրում ընկնում է, և տնտեսական աճի, ֆինանսական ազդեցության և քաղաքական ազդեցության կենտրոնները տեղափոխվում են դեպի Արևելք»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ասել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Կիևի ցանկության անվնասությունը «լուրջ կասկածներ» է հարուցում Մոսկվայում։ Նա նաև նշել էր, որ Եվրամիությունը «կառուցողական և տնտեսական հարթակից, ինչպիսին այն ստեղծվել էր», «ագրեսիվ ռազմատենչ խաղացողի» է վերածվել, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НАД ГОЛОВОЙ "ЭЛСЕТЕЙ АРМЕНИИ" СГУСТИЛИСЬ ТУЧИ?
    2025-06-04 10:13

    Компания "Электрические сети Армении", по крайней мере в обозримой перспективе, будет в "зоне безопасности". Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил доктор политических наук, эксперт по вопросам энергетической безопасности Ваге ДАВТЯН, комментируя решение Комиссии по регулированию общественных услуг (КРОУ) по "Элсетям".

  • КОНФЛИКТЫ ОТЕЧЕСТВЕННЫХ ПИСАТЕЛЕЙ И ПОЭТОВ
    2025-06-04 09:53

    Читатели привыкли искать в биографиях гениальных классиков только добрые примеры для подражания. Но великие писатели и поэты – живые люди, которым тоже свойственны страсти и пороки. В истории русской литературы есть немало историй громких конфликтов, ссор и даже дуэлей, с помощью которых гении отстаивали свои принципы, идеологию, боролись с плагиатом, защищали честь своих женщин и просто выражали творческий протест «неприятным» коллегам по цеху.

  • Суд отказался продлевать срок ареста журналистки Лилит Агекян
    2025-06-04 09:30

    Суд первой инстанции Ширакской области отклонил ходатайство следствия о продлении срока ареста журналистки Лилит Агекян, сообщила адвокат Заруи Постанджян.

  • Грузинский министр приедет в Ереван для обсуждения проблем с транзитом коньяка
    2025-06-04 09:29

    Министр сельского хозяйства Грузии Давид Сонгулашвили приедет в Армению обсудить проблемы с транзитом алкогольной продукции. Об этом министр экономики Армении Гевок Папоян заявил журналистам после заседания исполнительного органа партии "Гражданский договор".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ