Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
ՀՀ պաշպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական կեղծ լուրը։
«Հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է»,– նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք` այսօր կեսօրին Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր, թե հայկական ԶՈւ–ն մայիսի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, հրետանային զինատեսակներից գնդակոծել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.