Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ավրոերթի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկը հասել է Հաղթանակ կամրջին, որտեղ կարմիր բերետավորները խոչընդոտեցին ավտոերթի մասնակիցներին, ապա սկսեցին բերման ենթարկել վարորդներին, իսկ մեքենաները տանել տուգանային հրապարակ:
Հարցին, թե ինչու են բերման ենթարկում, կարմիրբերետավորներից մեկը պատասխանեց. «Որովհետև խանգարում են երթևեկությանը: Իրենց պատճառով երթևեկությունը կանգնել է»:
«Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը ոստիկաններին ասաց, որ եղել է բանավոր պայմանավորվածություն, որ երկու շարքով երթը պետք է գնա, սակայն կամրջի վրա կանգնեցրել են, բերման են ենթարկել վարորդներին, հիմա էլ մեքենաներն են տանում տուգանային հրապարակ, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.